24 ապրիլի 2013 - 18:33 AMT
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը կարևորում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը համերաշխություն է հայտնել հայերի հետ՝ կարևորելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հանուն խաղաղության ու կայունության Հայաստանի ու Թուրքիայի միջև: Ինչպես ասվում է սոցիալիստների հայտարարության մեջ, Սոցիալիստական կուսակցությունը միանում է բոլոր ֆրանսահայերին ու ողջ աշխարհի հայերին նշելու համար 1915թ. ապրիլի 24-ի իրադարձությունների տխուր տարելիցը, երբ սկսվեցին զանգվածային սպանությունները, որի արդյունքում այն ժամանակվա ռեժիմը 1,5 մլն Օսմանյան կայսրության հպատակների ոչնչացրեց:

«Նույնիսկ եթե թուրքական կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Հայոց ցեղասպանության համար, Թուրքիայի ճանաչումը ոչ միայն կնպաստի ժողովրդների միջև բարեկամության հաստատման համար հիշողությունը պահպանելուն, այլ նաև կնպաստի խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Nouvelles d'Arménie-ին: