24 ապրիլի 2013 - 19:35 AMT
Հալեպում կայացել են Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին:

Կեսօրին Հայ Կաթողիկե առաջնորդարանի Աղաջանյան սրահում Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքապետերի ներկայությամբ ու հայկական մշակութային միությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։

Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը։ Նա խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերի մասին: