24 ապրիլի 2013 - 19:38 AMT
Լևոն Արոնյանն առայժմ Ալյոխինի հուշամրցաշարի առաջատարն է

Փարիզում շարունակվում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, որտեղ ելույթ է ունենում նաև Լևոն Արոնյանը:

Նա 4-րդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ռուսաստանը ներկայացնող Պետեր Սվիդլերի նկատմամբ: Պարտիան ավարտվել է 36-րդ քայլում:

Արոնյանը վաստակել է 2,5 միավոր և այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դին Լիրեն- Վլադիմիր Կրամնիկ պարտիան ավարտվել է ոչ ոքի: Իսկ մյուս հանդիպումները դեռ շարունակվում են: