24 ապրիլի 2013 - 20:17 AMT
Բելառուսում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցել են տեղի այլ համայնքների ներկայացուցիչներ ևս

Այսօր Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում` Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ:

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի, լեհական, հրեական, ռուսական, եզդիական համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվել, այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը և «Հայաստան» համայնքային կազմակերպության ղեկավարը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: