26 ապրիլի 2013 - 14:53 AMT
Ադրբեջանը պատրա՞ստ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի

Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Ես համամիտ եմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ հնչած հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց չկա»,-ասել է Մամեդյարովը: Ըստ նրա, հակամարտության կողմերը արդեն մի քանի տարի է քննարկում են կարգավորման հարցը, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տվել՝ նախարարները հանդիպում են, սակայն տրամաբանական ավարտին չեն հասնում:

«Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի վրա աշխատանքին»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: