27 ապրիլի 2013 - 18:07 AMT
«Էրեբունի» թանգարան են այցելել ֆրանսիացի ուսանողներ

Այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարանը հյուրընկալել է Քլերմոն Ֆեռանի (Ֆրանսիա) ճարտարապետության բարձրագույն դպրոցի 9 ուսանողների, որոնք Հայաստան են ժամանել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ 2002թ. կնքված փոխհամագործակցային համաձայնագրի շրջանակում:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը թանգարանում վարել է բաց դաս: Նա ծանոթացրել է Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը և մասնավորապես անդրադարձել է խորհրդահայ ճարտարապետների ժառանգությանը:

Ուսանողները դիտել են «Էրեբունի» թանգարանի հիմնական ցուցադրությունը, ծանոթացել են «Հողի հիշողությունը. Արցախ» ժամանակավոր ցուցահանդեսին:

Պարբերաբար կազմակերպվող ուսանողների փոխանակություններն այս տարի արդեն 17-րդն են և նպատակ ունեն տեղում ընտրված որևէ կառուցապատման սեկտորի օրինակում կատարել ճարտարապետական միջավայրի վերլուծություն: