1 մայիսի 2013 - 12:42 AMT
Թուրքիայում հայկական Սբ. Հովհաննես եկեղեցին վերածում են իսլամական դպրոցի

Թուրքիայի Էրուհ քաղաքի Սուրբ Հովաննես եկեղեցին առանց որևէ թույլտվության վերածում են աղջիկների համար իսլամական դպրոցի: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.net-ը ու տեղեկացնում նաև, որ խնդիրը բարձրաձայնել են Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ընկերության Սիիրթի մասնաճյուղի ներկայացուցիչները`նշելով, որ Սուրբ Հովաննեսը պատմական հայկական եկեղեցի է:

«Սա բռնություն է հայերի դավանանքի և ապրելու իրավունքի նկատմամբ: Պետք է վարչական և քրեական հետաքննություն սկսել պատասխանատուների դեմ»,- ասել են կազմակերպության անդամները: Նրանք ցույց են տվել լուսանկարներ ու տեղեկացրել նաև, որ եկեղեցու հայերեն գրություններով և խաչով քարերն օգտագործվում են այլ շինություն կառուցելու համար: