1 մայիսի 2013 - 13:11 AMT
Թուրքական ոստիկանությունը ցրում է ցույցը Թաքսիմ հրապարակում

Թուրքական ոստիկանությունը ցրում է ցույցը Թաքսիմ հրապարակում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության մի խումբ կողմնակիցներ երթ են անցկացնում Ստամբուլում՝ նվիրված մայիսի 1-ին:

Նախօրեին Ստամբուլի քաղաքապետը հայտնել էր, որ քաղաքապետարանը չի արտոնել մայիսի 1-ին նվիրված երթի անցկացումը, ուստի ցանկացած ակցիա կհամարվի ապօրինի: Նա հավաստիացրել է, որ հայտ ներկայացրած արհմիություններին հնարավորություն կտրվի խորհրդանշական ցույցեր անցկացնել Ստամբուլի այլ շրջաններում և հարևան փողոցներում:

Թուրքիայում շատ հաճախ մայիսի 1-ի ցույցերն ու երթերը ավարտվում են ոստիկանության հետ բախումով:

Տոնը պաշտոնապես սկսել են նշել այդ երկրում միայն 2009թ., սակայն մինչև 2011թ. իշխանություններն արգելում էին հանրահավաքը Թաքսիմ հրապարակում, որտեղ 1977թ. բախումների արդյունքում 37 մարդ զոհվեց: