2 մայիսի 2013 - 11:41 AMT
ՀԱԵ Թեհրանի թեմը դատապարտում է քրիստոնյա եկեղեցականների առևանգումը Հալեպում

ՀԱԵ Թեհրանի թեմը դատապարտում է քրիստոնյա եկեղեցականների առևանգումը Հալեպում: «Մենք դատապարտում ենք հոգևորականների դեմ ուղղված բոլոր նման գործողությունները, լինեն նրանք քրիստոնյաներ թե մահմեդականներ: Կոչ ենք անում հակամարտող կողմերին վայր դնել զենքը և լուծել առկա խնդիրները բանակցությունների միջոցով: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել առևանգված հոգևորականներին»,- ասվում է ՀԱԵ Թեհրանի թեմի հայտարարության մեջ, հաղորդում է Fars գործակալությունը: