2 մայիսի 2013 - 16:57 AMT
Միրչա Լուչեսկու. «Յուվենթուսը» 30 մլն դոլլար չի վճարի Մխիթարյանի համար, թեև հետաքրքրված է նրանով

Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն իտալական tuttojuve.com-ին տված հարցազրույցում ասել է, որ տեղյակ է, որ «Յուվենթուսը» հետաքրքրված է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:

«Սակայն, չեմ կարծում, որ նրանց կհաջողվի ձեռք բերել Մխիթարյանին: Նրա տրանսֆերը պետք է կազմի 30 մլն դոլլար, չեմ կարծում, թե «ծեր սենյորան» այդքան կվճարի: Մխիթարյանը բացառիկ խաղացող է, մենք նրան չենք վաճառի»,-ասել է ռումինացի մասնագետը:

Ըստ Լուչեսկուի, հայ ֆուտբոլիստը գործում է որպես հարձակվող, շատ կարևոր է թիմի համար և միշտ օգնում է թիմակիցներին: