Լևոն Արոնյանը, դառնալով Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող, Twitter-ի իր էջում գրել է, որ շնորհակալ է բոլորին շնորհավորանքների համար:
«Լավագույն պարտիան Ալյոխինի հուշամրցաշարում ես խաղացի ապրիլի 24-ին՝ հայերի համար ամենատխուր օրը: Այդ օրը ես անհավանական զգացողություններ ունեի»,-գրել է Արոնյանը:
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Արոնյանը 4-րդ տուրում հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին: Հնարավոր 9-ից նա վաստակել է 5,5 միավոր և լրացուցիչ արդյունքներով առաջ անցել Բորիս Գելֆանդից՝ դառնալով Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող: