Մամուլի ազատության համաշխարհային օրը «Թղթակիիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «մամուլի գիշատիչների» ավանդական ցուցակը, որտեղ 39 անուն կա՝ պետությունների ղեկավարների, քաղաքական, կրոնական գործիչների, զինվորականների: Այդ անձինք մեղսակից են լրագրողների սպանությունների, առևանգումների, հետապնդումների, խոշտանգումների համար:
Բոլոր գիշատիչների համար ընդհանուր հատկություն է նրանց ինքնվստահությունը, այն մտայնությունը, թե իրենք օրենքից վեր են: «Մամուլի գիշատիչները գնալով ակտիվանում են: 2012թ. մամուլի դեմ բռնության մակադակն աշխարհում հասավ աննախադեպ մակարդակի»,-նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը:
2013թ. 39 «գիշատիչների» թվում, ինչպես և 2012թ., կա Ադրբեջանի երկու ներկայացուցիչ՝ նախագահ Ալիևն ու նրա հավատարիմ թիմակիցը Նախիջևանից Վասիֆ Տալիբովը:
Միայն Իրանն ու Ադրբեջանն են «պատիվ ունեցել» երկու ներկայացուցիչ ունենալու ցուցակում, հայտնում է «Թուրան» գործակալությունը: