3 մայիսի 2013 - 16:36 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել Երևանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարևորվել է դրանց անցկացումը օրինականության և ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում, ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հաղորդագրությունում: