5 մայիսի 2013 - 09:27 AMT
«Բարև, Երևանը» արագ արձագանքման խմբեր է ձևավորել. Կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը

Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարևանությամբ): Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաև կգործեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:

Տեղկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00:

Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:

Ավանի և Նոր Նորքի վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան:

Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցության գրասենյակում՝ Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ:

Այս մասին հաղորդում է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունը: