5 մայիսի 2013 - 21:41 AMT
Այս անգամ քաղաքացիներին տրամադրվել է անձը ժամանակավորապես հաստատող 140 փաստաթուղթ

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիներին տրամադրվել էանձը ժամանակավորապես հաստատող 140 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 6 տեղեկանք: Անձնագրային ծառայությունների դեմ դատական հայցեր չեն ներկայացվել:

2012 թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել էր անձը ժամանակավորապես հաստատող 1407 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք: Դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 9 ընտրող:

2013 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվել էր անձը ժամանակավորապես հաստատող 606 փաստաթուղթ, ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք: Դատական կարգով լրացուցիչ ցուցակներ են ընդգրկվել 13 ընտրող:

Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: