6 մայիսի 2013 - 21:15 AMT
Ժոաո Սուարեշ. Ղարաբաղյան հակամարտությունը շատ կարևոր հարց է, որը շտապ լուծում է պահանջում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը գտնվում է ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Օգթա Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնելով այն մասին, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան և տարածաշրջան, Սուարեշը ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ կարևոր հարց է, որը շտապ լուծում է պահանջում: Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ համապատասխան հանձնաժողովում անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ