Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդուհի Իզաբելա Յալյանը ավարտել է ելույթը 4-րդ տեղում:
Պոկում վարժությունում նա բարձրացրել է 87 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 107 կգ արդյունք է ցույց տվել: Երկամարտի արդյունքում Յալյանը բարձրացրել է 194 կգ:
Աշխարհի չեմպիոն է դարձել Քսենիա Մաքսիմովան (Ռուսաստան) 205 կգ արդյունքով:
Մայիսի 7-ին հարթակ դուրս կգա պատանիների աշխարհի առաջնության հաղթող Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում, իսկ մայիսի 10-ին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն ու Օլիմպական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը ( +105 կգ):