ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է սիրիական ընդդիմությանը զենքի մատակարարումն արտոնող օրինագիծը: Նրա նախաձեռնողն է Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:
«Ասադի ռեժիմը հատեց «կարմիր գիծը», ինչը թույլ է տալիս դիտարկել բոլոր տարբերակները»,-հայտարարել է նա: «Սիրիայում և նրա շուրջ ծանր հումանիտար ճգնաժամ է, ԱՄՆ-ն պետք է նպաստի, որպեսզի կշեռքի նժարը թեքվի դեպի Սիրիայի ընդդիմադիր խմբերի կողմը», ասել է սենատորը:
Առաջարկված օրինագիծը, որը կոչվում է «Ակտ Սիրիայի կայունացման մասին 2013», նախատեսում է ռազմական օգնություն «սիրիական զինյալ ընդդիմությանը»: