8 մայիսի 2013 - 13:41 AMT
Յուրաքանչյուր նախարար պետք է կատարի իր առջև դրված խնդիրները, հայտարարել է ԱԻՆ ղեկավարը

Յուրաքանչյուր նախարար պետք է կատարի իր առջև դրված խնդիրները, հայտարարել է ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը կառավարության նիստից հետո:

Մեկնաբանելով շրջանառվող լուրերն այն մասին, որ նա կարող է նշանակվել ոստիկանության պետի պաշտոնում՝ Երիցյանն ասել է. «Ես չեմ լսել դրա մասին, գտնում եմ, որ ոստիկանության պետը շատ լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»:

Ըստ նրա, իր աշխատանքի գնահատականը պետք է տան հասարակությունը, վարչապետն ու նախագահը: «Ես աշխատել եմ որքան կարողացել եմ և առաջ եմ տանելու իմ աշխատանքը»,-հավելել է նախարարը:

Մայիսի 8-ին տեղի է ունեցել կառավարության նոր կազմի նիստը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: