9 մայիսի 2013 - 13:17 AMT
Մովսես Հակոբյան. Հայկական բանակը տարածաշրջանի խաղաղ գոյակցությունն ապահովող կարևոր գործոններից մեկն է

Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օրն է: ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքով` այս ընթացքում Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումների և թերացումների վերաբերյալ ամենաշիտակ գնահատականը կարող է տալ ժողովուրդը: «Դրա ամենաազնիվ պատասխանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն մոտ 20 տարի շարունակվող փխրուն, բայց տևական խաղաղությունն է, որն առաջին հերթին պայմանավորված է հենց մեր բանակի ձեռքբերումներով»,- PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:

Նա նկատեց, որ հայկական բանակը եղել ու մնում է մեր տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովող կարևոր գործոններից մեկը:

Հարցազրույց. Մովսես Հակոբյան. ՊԲ ամենամեծ ձեռքբերումը մոտ 20 տարի շարունակվող փխրուն, բայց տևական խաղաղությունն է