11 մայիսի 2013 - 17:08 AMT
Արմավիրի մարզում նռնակ է հայտնաբերվել

Այսօր ժամը 14:08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում՝ Քասախ գետի ափին, հայտնաբերվել է նռնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերված նռնակը «Ֆ-1» տեսակի է:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԱԾ և ՊՆ ԳՇ օպերատիվ հերթապահները: