13 մայիսի 2013 - 13:09 AMT
Սիրիացի ընդդիմադիրները կհավաքվեն Ստամբուլում մայիսի 23-ին

Մայիսի 23-ին Սիրիայի Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հանդիպում կանցկացնի Ստամբուլում: Հանդիպմանը կազմակերպությունը մտադիր է ընտրել նոր ղեկավարի և հայտնել իր դիրքորոշումը Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հարցում, որն առաջարկում են կազմակերպել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն:

Ավելի վաղ Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հավանություն էր տվել ՌԴ և ԱՄՆ որոշմանը Սիրիայում քաղաքական երկխոսությունը խթանելու մասին, գրում է «Ռոյթերս» գործակալությունը: