14 մայիսի 2013 - 12:02 AMT
ՀՀՇ-ն վերածնվում է. Վերագրանցման համար Արդարադատության նախարարություն են դիմել

ՀԱԿ դաշինքի մի քանի նախկի անդամներ նախաձեռնել են «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վերագրանցումը:

ՀՀՇ-ի վերագրանցման նախաձեռնողներն են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր-անդամ Արարատ Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախկին անդամներ Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը, ովքեր այսօր ավելի ուշ կներկայացնեն մանրամասներ ՀՀՇ-ի վերականգման վերաբերյալ:

Կարապետ Ռուբինյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք դիմել են Արդարադատության նախարարություն:

Հիշեցնենք, որ ՀՀՇ արտահերթ համագումարը ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել առաջարկված որոշմանը, ըստ որի ՀՀՇ-ն միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության: