15 մայիսի 2013 - 13:00 AMT
Մարտին Խայտե. Դավիթ Նալբանդյանի մասնակցությունը Դևիսի գավաթին գրեթե հրաշք կլինի

Արգենտինայի հավաքականի ավագ Մարտին Խայտեն մամուլի ասուլիսում ասել է, որ Դավիթ Նալբանդյանի վերականգնումը մինչև Դևսի գավաթի կիսաեզրափակիչ գրեթե հրաշք կլինի:

«Դավիթը երկու վիրահատություն է տարել: Բժիշկներն ասում են, որ վերականգնումը կտևի 3-4 ամիս: Սակայն մենք գիտենք, թե Դավիթն ինչքան շատ է ցանկանում ելույթ ունենալ հավաքականի կազմում»,- ասել է Խայտեն:

Նա հավելել է, որ Նալբանդյանը կարևոր անդամ է Արգենտինայի թենիսի հավաքականի համար. «Այժմ մենք Դևիսի գավաթի կիսաեզրափակչում ենք, և նույնիսկ առանց Նալբանդյանի, ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Չեխիային»: Չեխիա-Արգենտինա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 13-15 Պրահայում: