16 մայիսի 2013 - 14:46 AMT
Փորձագետ. Կուսակցություններն իրենք են ստեղծել այս ստվերային համակարգը

Կուսակցություններն իրենք են ստեղծել այս ստվերային համակարգը, իսկ հասարակությունն այդ համակարգի զոհն է դարձել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց փորձագետ Մանվել Սարգսյանը և նկատեց, որ պետք է հասկանալ, թե որտեղ է սկսվում և ավարտվում իշխանությունը, ինչ է նշանակում ընդդիմություն: Նա կարծում է, որ այժմ կուսակցությունները փորձում են պարզապես ինչ-որ դերում ներկայանալ:

«Տարբեր քաղաքական ուժեր տարիներ շարունակ բողոքարկում են ընտրությունների արդյունքները՝ մինևնույն ժամանակ համոզված լինելով, որ ազատ ընտրություններ երկրում գոյություն չունեն»,- ասաց Մանվել Սարգսյանը: Նա նկատեց նաև, որ այդ նույն կուսակցությունները մասնակցում են ընտրություններին, գալիս են նույն արդյունքին, բողոքարկում են, հետո սկսում մտածել, թե ինչ է կատարվում: