17 մայիսի 2013 - 00:56 AMT
Dorians-ը «Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչում է

Այսօր՝ մայիսի 16-ին, շվեդական Մալմյո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող Dorians խումբը, որը ելույթ ունեցավ 11-րդը։ Ի դեպ, առաջին անգամ է, որ Հայաստանը մրցույթին ներկայանում է ռոք խմբով։

«Lonely planet» երգի երաժշտության համահեղինակն է ռոք երաժշտության կենդանի լեգենդ, բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է:

Եզրափակիչում Dorians-ը կմրցի Հունգարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Մալտայի, Հունաստանի, Ռուսաստանի, Մոլդովիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Էստոնիայի, Բելառուսի, Դանիայի, Բելգիայի, Ուկրաինայի ու Նիդերլանդների, ինչպես նաև մեխանիկորեն եզրափակիչ անցած Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում է 39 երկիր: