18 մայիսի 2013 - 14:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սպանված զինվորի ծնողները դին հետ են տանում՝ հուղարկավորելու

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունների արդյունքում վերջիններս համաձայնվել են տուն վերադառնալ ու հողին հանձնել իրենց որդու դին:

«Այս պային ծնողները դին տանում են գյուղ հուղարկավորության համար, որին կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարը նրանց խոստացել է մահվան գործի հրապարակային քննություն անցկացնել:

«Հանցագործություն է տեղի ունեցել ու մեղավորը պետք է պատասխանատվություն կրի», - ասել է նախարարը, նշելով, որ վեճի արդյունքում ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ էլ Խաչատրյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է շարքային Ստեփանյանի ուղղությամբ: Օհանյանը նշել է նաև, որ ըստ նախնական տվյալների՝ սպանությունը եղել է դիտավորյալ:

Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանը, ով ևս մեկնում է Գավառ՝ մասնակցելու զինծառայողի հուղարկավորությանը:

ՖՈՏՈՇԱՐՔ