20 մայիսի 2013 - 19:53 AMT
IBM ընկերությունը Հյաաստանում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն կստեղծի

ՀՀ Կառավարությունում Հայաստանի IBM ընկերության միջև տեղի ուենցավ հուշագրի ստորագրում՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով: Հայկական կողմից հուշագիրը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, իսկ IBM ընկերությունից IBM-ի փոխտնօրեն Կիրիլ Կոռնիլևը: Համագարոծակցության սկզբունքները երկու կողմերի միջև ձեռք են բերվել դեռ 2012 թվականի դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցեկության ժամանակ:

Ըստ ստորագրված հուշագրի՝ IBM ընկերությունը կստեղծի Հյաաստանում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն: Ինչպես տեղեկացրեց ընկերության փոխտնօրենը, կենտրոնը ստեղծվելու է Հայաստանում գործող բուհերին կից, աշխատանքները պլանավորված է սկսել այս տարվա ընթացքում: Արդեն իսկ ընտրվել են 4 բուհ՝ ԵՊՀ-ն, Ամերիկյան համալսարանը, Եվրոպական համալսարանը և ՀՊՃՀ-ն:

«Երկարատև զարգացումը շատ օգտակար է ՏՏ ոլորտը զարգացնելու համար, որը մեծ դեր է խաղում տնտեսության զարգացման մեջ ցանկիացած երկրրում , այդ թվում ՝ Հյաաստանում»,-ասաց Կոռնիլևը:

Նա հավելեց, որ կենտրոնը կպատրաստի համապատասխան կադրեր և կնպաստի կառավարության ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, էլեկտրոնային կառավարման ոլորտում, ինչպես նաև կօգնի փոքր և միջին բիզնեսի գործունեությանը:

«Մենք կարևորում ենք IBM-ի մուտքը Հայաստան, սպասելիքները և աշխատանքը այս համագործակցության շրջանակներում շատ են»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը և հավելեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանի համար գերակա ուղղություն է: Վահրամ Ավանեսյանը նշեց նաև, որ համագործակցության շրջանակներում մեծ հնարավորություններ է տեսնում կրթության, գիտության և բիզնեսի ուղղություններով: