21 մայիսի 2013 - 14:28 AMT
Էլմար Մամեդյարով. Ղարաբաղի շուրջ բանակցությունները կակտիվանան Ադրբեջանում ընտրություններից հետո

Ղարաբաղի շուրջ բանակցությունները կակտիվանան Ադրբեջանում ընտրություններից հետո, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին: «Մենք քննարկեցինք ղարաբաղյան կարգավորման հարցը: Ըստ տարածաշրջանում Ռուսաստանում դերի և նրա դերի որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, մենք ակնկալում ենք, որ առաջին հերթին կհաղթահարվի ստագնացիան բանակցային գործընթացում»,-ասել է Մամեդյարովը:

Հենց որ տարեվերջին ընտրական գործընթացն ավարտվի Ադրբեջանում, հարկ կլինի կնկնապատկել ջանքերը կարգավորման ուղղությամբ, հասնելու համար առաջընթացի այդ լուծելի հակամարտության կարգավորման գործում, ասել է նա: