23 մայիսի 2013 - 10:38 AMT
Հենրիխ Մխիթարյան. Գավաթի եզրափակչում բոլորն էլ իրենց ուժերը տվեցին հաղթանակի համար

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի Գավաթի եզրափակչում տոնած հաղթանակից հետո ասել է, որ իրենք հեշտ հանդիպումներ չեն ունենում:

«Մանավանդ, որ դա Գավաթի եզրափակիչն էր: Կողքից կարող է թվալ, որ հաղթանակը հեշտությամբ է տրվել, սակայն հավատացեք, դա այդպես չէ: Երեք օր առաջ մենք առաջնությունում ենք հանդիպում անցկացրել, և մարզիչը որոշ փոփոխություններ է կատարել կազմում, սակայն միևնույն է որոշ խաղացողներ հոգնած էին: Սակայն, չնայած դրան, բոլորն էլ տվեցին իրենց ուժերը հաղթանակի հասնելու համար»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մայիսի 24-ին «Շախտյորը» հանդիպում է անցկացնելու 111 երեխաների դեմ, և Մխիթարյանի խոսքով, երեխաների դեմ մրցելը միշտ էլ հաճելի է. «Ավելի շատ ցանկություն և հույզեր են լինելու: Կարծում եմ, որ այն տոն է լինելու բոլորի համար: Մենք մեծ հաճույքով ենք անցկացնելու այդ հանդիպումը»: