23 մայիսի 2013 - 10:31 AMT
ԱԺ-ում գազի գնի բարձրացման շուրջ քննարկումները կլինեն դռնփակ

ՀՀ Ազգային ժողովում այսօր, հերթական նիստից հետո` ժամը 18:00-ին գազի գնի բարձրացման շուրջ քննարկումներ կլինեն: ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ քննարկումը լինելու է դռնփակ:

Քննարկմանը հրավիրված են ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: