27 մայիսի 2013 - 13:24 AMT
Նավթի համաշխարհային գները նվազում են Չինաստանի պատճառով

Մայիսի 27-ին նավթի համաշխարհային գները նվազում են Չինաստանի տնտեսության աճի դանդաղեցման վերաբերյալ ներդրողների մտավախությունների ֆոնի վրա: Ինչպես հայտնում է «Փրայմ» գործակալությունը, այդ մասին են վկայում սակարկությունների արդյունքները:

ՉԺՀ նախագահը նախորդ շաբաթ հայտարարել է, որ իշխանությունները չեն զոհաբերի էկոլոգիան և կխթանեն արդյունաբերական արտադրության աճը: «Կառավարությունը հանդուրժում է տնտեսական աճի դանդաղումը, քանի որ հասկանում է, որ աճում են մտավախությունները բնապահպանական իրավիճակի վերաբերյալ»,-հայտարարել է Չինաստանի գծով Bank of America-ի գլխավոր տնտեսագետ Լյու Տինը: