28 մայիսի 2013 - 18:30 AMT
Արքայազն Չարլզ, գալիս ես Հայաստան, որ հա՞նք բացես. Բնապահպանները մատենադարանի մոտ սպասում են հյուրին

Բնապահպան ակտիվիստները Ուելսի արքայազն Չարլզին դիմավորելու համար հավաքվել են Մատենադարանի շենքի դիմաց: Նրանց հայերեն և անգլերեն պաստառները «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» գրառումներով են: Բնապահպանները փորձում են արքայազնի ուշադրությունը հրավիրել նրան հյուրընկալող ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի և Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության հետ կապված խնդիրների վրա, որոնցից առանձնացնում են Ամուլսարի ոսկու հանքավայրում բրիտանական վտանգավոր ներդրումները:

Արքայազնը արդեն Երևանում է, բայց Մատենադարան չի հասել: Այս ընթացքում ակտիվիստներին է մոտեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Բնապահպանները նրան նամակ են փոխանցել, որը դեսպանը խոստացել է իր հերթին փոխանցել արքայազն Չառլզին: Նա նաև խոստացել է հանդիպում կազմակերպել բնապահպանների և Չառլզի անձնական օգնականի հետ: Դեսպանի խոսքով, բնապահպաններն իրավունք ունեն այնտեղ լինել և բողոքել: