28 մայիսի 2013 - 19:27 AMT
Ազատության հրապարակում սկսվել է Առաջին Հանրապետության 95-ամյակին նվիրված տոնահանդեսը

Ազատության հրապարակում սկսվել է Առաջին Հանրապետության հռչակման 95-ամյակին նվիրված տոնահանդեսը, որին ի թիվս այլ ստեղծագործական խմբերի և համույթների, մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության մարզերի լավագույն պարախմբերը:

Հանրապետության հրապարակից (Առնո Բաբաջանյան համերգասրահից)`պարախմբերը շքերթով անցան Ազատությանհրապարակ, որտեղ յուրաքանչյուր մարզ կներկայացնի իր տարածքին բնորոշ ազգային հայրենասիրական պար: Այնուհետև, միջոցառմանբոլոր մասնակիցները կկատարեն Քոչարի ժողովրդական պարը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերի լավագույն պարախմբերի շուրջ 220 պարողներ:

Համերգային կատարումները կընդմիջվեն Հանրապետության տոնին նվիրված նշանավոր մարդկանց ասույթներով, պատմական ճանաչողական տեղեկություններով: Համերգի ավարտին կլինի շքեղ հրավառություն: