Մոսկվան գտնում է, որ Թուրքիան տեղեկություններ պետք է տրամադրի Սիրիայի հետ սահմանին գրոհայինների մոտ զարինի հայտնաբերման մասին, հայտարարել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ակնկալում ենք, որ Թուրքիայի իշխանություններն օպերատիվ կերպով լիարժեք տեղեկություններ կտրամադրեն»,-ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Իրավիճակը բավականին լուրջ է, և քիմիական զենքի մասին անընդհատ խոսողները չեն կարող շարունակել ինչ-որ խաղեր խաղալ դրա շուրջ»,-ասել է նախարարը:
Նախօրեին թուրք-սիրիական սահմանին 12 ընդդիմադիր գրոհայիններ են ձերբակալվել, որոնց մոտ զարին է հայտնաբերվել: