31 մայիսի 2013 - 21:53 AMT
ՀԱԿ-ը հաստատել է կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը

Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ՀԱԿ մամլի ծառայությունը։

Նիստում հաստատվել են կուսակցության վարչության և հանրապետական խորհրդի կանոնակարգերը: Հաստատվել են նաև կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը և նրանց գործառույթները: Որոշվել է ձևավորել հետևյալ հանձնաժողովները` տարածքային կառույցների աջակցման, տեղեկատվական-վերլուծական, տնտեսական և բնապահպանական հարցերի, իրավական հարցերի, արտաքին հարաբերությունների, կրթության, գիտության և մշակույթի, հանրային միջոցառումների կազմակերպման:

Նիստում քննարկվել են նաև ներքաղաքական ոլորտին առնչվող հարցեր: