3 հունիսի 2013 - 19:57 AMT
Մարկոս Պիզելի. Մենք պետք է շատ լավ աշխատենք և հաղթենք Մալթային և Դանիային

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրանակներում Մալթայի հետ կայանալիք խաղից առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ասաց, որ իրենք մտածում են միայն հաղթանակի մասին: Ըստ ֆուտբոլիստի՝ Մալթայի և Դանիայի հետ խաղերում իրենք փորձելու են վաստակել 6 միավոր:

«Դրա համար մենք պետք է շատ լավ աշխատենք: 2 տարի առաջ Հայաստանի հավաքականը շատ լավ ֆուտբոլ է ցուցադրել, սակայն այժմ մեզ մոտ ամնե ինչ չէ, որ ստացվում է: Կամ վատ ենք խաղում, կամ էլ լավ խաղի դեպքում չենք կարողանում արդյունքի հասնել»,-նշեց ֆուբոլիստը:

Նրա խոսքով՝ իրենք պետք է մոռանան ամեն ինչ ու փորձեն հասնել ցանկալի արդյունքի:

Հայստան-Մալթա հնադիպումը կկայանա հունիսի 7-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ հունիսի 11-ին հայ ֆուտբոլիստները արտագնա խաղում մրցելու են Դանիայի հետ:

Վերջերս Պիզելին «Կուբանից» տեղափոխվել է «Կրասնոդար» և նշեց, որ իր նախկին թիմում շատ քիչ էր խաղում հիմնական կազմում, այդ պատճառով էլ ճիշտ ժամանակն էր տարնսֆերն իրականացնելու համար: