4 հունիսի 2013 - 18:51 AMT
Ա.Հարությունյանը` Ամուլսարի հանքավայրի մասին. Հանքարդյունբերությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին

Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Ֆինանսական միջազգային կոորպորացիայի և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր մասնավորապես` հանքարդյունաբերության արդյուքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը, և որպես առաջնահերթ պայման երկկողմանիորեն նշվել է նոր տեխնոլոգիաների ներդրման և բնապահպանական փորձաքննության միջազգային փորձի ներդրման հրատապությունը:

Նախարարը մասնավորապես ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի շուրջ ընթացող գործընթացների կարևորությունը և նշել, որ հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սևանա լճի, և առհասարակ հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայամաններ: Կողմերը համաձայնվել են, որ հանքարդյունբերությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին: