5 հունիսի 2013 - 13:07 AMT
Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել Carrefour-ի աշխատակիցներին

Carrefour-ն արդեն Հայաստանում է, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել կազմակերպության աշխատակիցներին՝ տնտեսական ոլորտում առաջացած հարցերի պարզաբանման հարցում:

Այս մասին այսօր ԱԺ-ում 2012 թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Carrefour-ի աշխատակիցները այցելում են նախարարություն, հարցեր են տալիս, մենք փորձում ենք աջակցել նրանց, պարզաբանումներ տալ»,- ասաց նախարարը:

Վահրամ Ավանեսյանը կարծում է, որ անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել: Նախարարն ընդգծեց, որ անդրազգային կորպորացիաների հետ աշխատանքը գերակա ուղղություններից է լինելու: