6 հունիսի 2013 - 17:01 AMT
«Զվարթնոց»-ի նախկին VIP սրահի տանիքը պոկվել ընկել է ներքևի ավտոկանգառում կայանված մեքենաների վրա

Քիչ առաջ ուժեղ քամու պատճառով «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի տանիքի մի մասը պոկվել և ընկել է ներքևի ավտոկանգառում կայանված մեքենաների վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ականատեսներից մեկը պատմեց, որ տուժածների մասին ոչինչ չգիտեն, բայց շտապօգնության մեքենա է եկել: Մոտ 10-ից ավելի մեքենա է վնասվել` ճզմված վիճակում են, հայտնի չէ` տարածքում մարդ եղել է, թե` ոչ:

Օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ պոկվել է օդանավակայանի նախկին VIP սրահի տանիքի մի մասը, տուժածներ չկան, մեծ թվով մեքենաներ են վնասվել: