7 հունիսի 2013 - 15:10 AMT
«Իմարատ Կովկասը» մարտնչում է սիրիական ընդդիմության կողմից

Ռուսաստանի իշխանությունները սատարում են Բաշար Ասադի ռեժիմին ապստամբների դեմ պայքարում: ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանի մոտ 200 քաղաքացիներ մասնակցում են Սիրիայում ընթացող մարտական գործողություններին: «Այդ մարդիկ Հյուսիսային Կովկասից են, մասնակցում են «Ալ Քայիդայի» ահաբեկիչների ջոկատի գործողություններին»,-ասել է Բորտնիկովը, հայտնում է NRG լրատվական կայքը:

«Այն, որ «Կովկասյան էմիրաթ» կազմակերպության գրոհայինները պայքարում են «Ալ Քայիդայի» դրոշի ներքո, մտահոգում է մեզ»,-հայտարարել է Բորտնիկովը: «Կովկասյան էմիրաթ» կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական Ռուսաստանում և ԱՄՆ-ում: