7 հունիսի 2013 - 15:15 AMT
Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Սուրենավանի բնակիչը կստանա տոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն Orange բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Արմենուհի Նազարյանն է, ում զանգահարել էր իր որդին՝ Էմին Նազարյանը, Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Արմենուհին ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: