8 հունիսի 2013 - 14:09 AMT
Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտում կառուցվող հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Նա կարևորել է առողջապահական այս օբյեկտի շինարարության որակի ապահովումը` միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը և պաշտոնատար այլ անձինք: