9 հունիսի 2013 - 10:52 AMT
Բ. Սահակյանն ու Դ. Դումանյանն առողջապահության ոլորտում համագործակծությանը վերաբերող հարցեր են քննարկել

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների և տարբեր բժշկական հիմնարկների միջև կապերի հետևողական խորացումն ու ամրապնդումը`այն համարելով պահանջված ու օգտակար թե Արցախի, թե Հայաստանի համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: