Այսօր Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում տեղի է ունենում աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի Դանիա- Հայաստան հանդպիումը:
Մալթայի հետ խաղից հետո Վարդան Մինասյանը մի շարք փոփոխություններ էր կատարել կազմում: Մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ Յուրա Մովսիսյանը: Եվ խաղակեսի հենց սկզբից հայերն անակնկալի բերեցին մրցակցին: Հանդիպման առաջին րոպեին Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո Մովսիսյանը ազատվեց մրցակցից և բացեց խաղի հաշիվը:
Գոլն ընդունելուց հետո դանիացիներն ակտիվացան և մի շարք գրոհներ կազմակերպեցին: Սակայն հայերին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը:
Հայաստանի ֆուտբոլիստները, սակայն, կարողացան հանգստացնել խաղը և կազմակերպել հակագրոհներ: Դրանցից մեկի ժամանակ Գևորգ Ղազարյանը մոտ էր հաշիվը կրկնապատկելուն, սակայն Դանիայի դարպասապահը հետ մղեց գնդակը:
19-րդ րոպեին Օզբիլիսը խորքից փոխանցում ստացավ Վալերի Ալեքսանյանից և ընթացքից գեղեցիկ հարվածով գրավեց Անդերսենի դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը:
Գոլից հետո խաղը հիմնականում ընթանում էր կենտրոնում, հայ ֆուտոբլիստներին հաջողվեց հանգստացնել խաղը և զսպել դանիացիների գրոհները:
Առաջին կեսից Հայաստանը հաղթում է 2:0 հաշվով: