13 հունիսի 2013 - 12:31 AMT
8-րդ անգամ անընդմեջ աշխարհի լավագույն օդանավակայան է ճանաչվել Սեուլի «Ինչխոնը»

Կորեայի Հանրապետության գլխավոր օդային դարպասը՝ Սեուլի «Ինչխոն» միջազգային օդանավակայանը 8-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն օդանավակայանը: Նման որոշում է կայացրել Օդանավակայանների միջազգային խորհուրդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սեուլյան ևս մեկ միջազգային օդանավակայան՝ «Իմպխոն», երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է միջին թողունակությամբ օդակայաններից լավագույնը: Միջին են համարվում այն օդակայանները, որոնց թողունակությունը 15 մլն ուղևորից ավելի է տարեկան, սակայն չի հասնում 25 մլն ուղևոր թողունակության: