15 հունիսի 2013 - 16:20 AMT
Սուրենավանի գյուղապետի ընտրություներում առաջադրվել է երկու թեկնածու

Հունիսի 23-ին Սուրենավան համայնքում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պաշտոնական կայքից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու` ՀՀԿ-ական Կարո Կարապետյանն ու ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը: Նշենք, որ ԿԸՀ-ն իր վերջին նիստում ընտրել էր Սուրենավանի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել էր «Լադա Պրիորա» մակնիշի 585 LL 26 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը` Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանը, տեղում մահացել էր: