20 հունիսի 2013 - 15:59 AMT
ԶԼՄ–ների հեղինակային իրավունքներն օրենսդրորեն կամրագրվեն

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացումները, որոնց համաձայն` թերթերից, հանդեսներից կամ ինտերնետային պարբերականներից վերցված նյութերն օգտագործելիս անհրաժեշտ է մատնանշել տեղեկատվության աղբյուրը։

Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, օրինագծի համաձայն, թերթերից, հանդեսներից, ինտերնետային կայքերից մեջբերումների կրկնօրինակումը և դրանց տեղադրումը այլ ԶԼՄ–ներում թույլատրվում է միայն որոշակի չափերով`այնպես, որ հատվածը նյութի ամբողջական բովանդակությունը չփոխանցի։ Ըստ նրա` օրինագիծը նախատեսում է, որ թերթի և հանդեսի նյութերում պարտադիր պետք է տեղեկատվության աղբյուրի հղում լինի, իսկ ինտերնետային պարբերականների նյութերում պարտադիր պետք է առկա լինի ակտիվ հղումը։