9 փետրվարի 2006 - 15:38 AMT
Ռումինիան մտադիր է կազմակերպել սառեցված հակամարտություններին նվիրված համաժողով
Սեւծովյան տարածաշրջանի սառեցված հակամարտությունները «սպառնալիքի աղբյուր եւ ասիմետրիկ ռիսկ» են ստեղծում: Այդ մասին հայտարարել է Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Ռազվան Ունգուրյանուն Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վոլտեր Շտեյնմեյերի հետ հանդիպման ժամանակ: Ունգուրյանուն հայտարարել է, որ 2006 թվականի ամռանը Ռումինիան մտադիր է կազմակերպել վեհաժողով, որի ընթացքում կքննարկվի Սեւծովյան տարածաշրջանի սառեցված հակամարտությունների, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, աճող սպառնալիքը: