«Սահակաշվիլին պատասխանատու դեմք էր, նա ինքնուրույն էր որոշումներ կայացնում: Չեմ ցանկանա, որ Սահակաշվիլիին ձերբակալեն, բայց ամեն ինչ հնարավոր է: Գոյություն ունեն դատախազություն, դատարան և օրենք, որոն գործում են հավասարապես բոլորի համար: Ես մտադիր չեմ բանակցել նրա հետ»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Միևնույն ժամանակ, ըստ Իվանիշվիլիի, Սահակաշվիլին տաղանդավոր է, նա խաբեց ամբողջ աշխարհին, առաջին հերթին՝ Վրաստանի քաղաքացիներին:
«Իրականում նա չէր հարգում Վրաստանի օրենքները: Նա ներկայացավ որպես ժողովրդավար: Բոլորը սատարեցին նրան, սակայն հետո զգացին, որ նա բռնատիրական ռեժիմ է կառուցում: Նա փլուզեց ընդդիմությունը, ողջ մասնավոր ձեռներեցությունը ամբողջապես ենթարկված էր կառավարություանը: Գլխավոր դատախազը դարձավ «գանձապետ» և նրանք հաշվում էին այն գումարները, որ հավաքում էին քաղաքացիներից ու գործարարներից: Նա վերահսկում էր ԶԼՄ-ները, միայն մի փոքր մասն էր ազատ, և դա ցուցադրում էին Արևմուտքին»,-հայտարարել է մասնավորապես Վրաստանի վարչապետը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: